|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն` ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Facebook-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Սա հետևանքն է խախտումների և չկատարված աշխատանքների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի աղբահանության ոլորտում»,– նշել է նա։
Այդպիսով, ընկերությունը ապրիլի ծառայությունների դիմաց վճարվել է 26 մլն դրամով պակաս:
Ըստ պայմանագրի` թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար նախատեսվում է տույժ՝ պայմանագրի գումարի 0,5 %-ով։