|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ըստ նախնական հաշվարկների՝ առնվազն 16 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից գրոհների հետևանքով, ևս 50-ը վիրավորվել է. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է Dunia al-Watan լրատվական պորտալը:
Միայն այսօր սպանվել է Գազայի հատվածի 6 բնակիչ: Ավելի վաղ ռազմական ավիացիան հարվածներ է հասցրել նաև Գազայի Էտ Թուֆախ շրջանում գտնվող մի խումբ արաբների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ:
Հիշեցում
Իսրայելը և պաղեստինյան խմբավորումները օրեր շարունակ հարվածներ են հասցնում միմյանց այն բանից հետո, երբ Գազայի հատվածում սպանվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման ղեկավար Բահա Աբու ալ Աթան: