|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Mediaport-ը գրում է․ «Մանկավարժներն ակցիա իրականացրեցին ԱԺ շենքի մոտ՝ պահանջելով թրքահպատակ իշխանության հրաժարականը
Կանայք նշեցին, որ իրենք մանկավարժ են և այլևս չեն պատրաստվում հանդուրժել Ազգային ժողովում թրքահաճո, թրքահպատակ պատգամավորներին, ովքեր մեր հարկերի հաշվին բարձր պարգևավճարներ են ստանում, սակայն իրականացնում են հակահայկական գործունեություն:
Մանկավարժ Մարինա Մադոյանը նշեց, որ իրենք ընտրել են պայքարի ուղին, այլ ոչ թե արտագաղթի և այսուհետ արտահայտելու են իրենց անհանդուրժողականությունը հակահայկական, թրքահաճո յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ:
Կանայք թուրքի հարճի շոր նվիրեցին ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը երեկ հայտարարել է, թե կարևոր չէ ինչ է եղել, ում պատմական հողն է կամ ով է սկսել պատերազմը, պետք է առաջ նայել:
Թուրքի հարճի շորը հանձնվեց ԱԺ ընդունարան, որտեղից էլ կանանց խոստացան, որ այն կփոխանցեն Անուշ Բեղլոյանին։
Մանկավարժները բոլոր կանանց ու մայրերին կոչ արցին միանալ իրենց և այլևս չհանդուրժել այս վիճակը»: