|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեւանում, հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:30–ի սահմաններում Արցախի-Գարեգին Նժդեհ-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արսեն Պողոսյանի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ, 43-ամյա Ալիկ Ղամբարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դեղատան և բժշկական կենտրոնի պատուհանին, վնասել այն, ինչի հետևանքով նշված կենտրոնին պատճառվել է նյութական վնաս: