կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 22:16
Աշխարհ

Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանը ցուցմունք է տվել Թրամփի դեմ

Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանը ցուցմունք է տվել Թրամփի դեմ

ԱՄՆ-ում հրապարակվել են Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի և պետքարտուղարի նախկին ավագ խորհրդական Մայքլ Մաքինլիի ցուցմունքների սղագրությունները: Այս մասին տեղեկացնում է РБК-ն: Նախկինում ԶԼՄ-ները հրապարակում էին միայն Կոնգրեսի առաջ ցուցմունք տված անձանց ելույթի խոսքը, իսկ հարցերի պատասխանները չէին հրապարակվում:
Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին 2018 թվականի վերջում փորձել է ապահավատարմագրել իրեն անհայտ «ուկրաինացի պաշտոնյաների» անունից։ Նա հիշել է միայն մեկ անձի անուն՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, ով հայտնել է նրան իր անհանգստությունը՝ Ուկրաինայի՝ ԱՄՆ-ի քաղաքականությանը հնարավոր ներգրավվածության մասին։

Յովանովիչը նաև հայտնել է, որ Ջուլիանին փորձ է արել շրջանցել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին ԱՄՆ-ի մուտքի վիզա տրամադրելու արգելքը: Իսկ ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդը, ում դիմել են դիվանագետները խորհուրդներով՝ խնդրել է նրան Թրամփի մասին ավելի դրական թվիթներ գրել:
Իր հերթին Մայքլ Մաքինլին հայտարարել է, որ «ներքաղաքական նպատակներով քաղաքական բացասական տեղեկության» հավաքումը կապված է ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ իր անհանգստության հետ։