Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական ավանդական ընտանիքում, ու թե կուզեք, նաև ամբողջ աշխահում, երեխայի ծնունդը ընտանիքի կայունության ու ամրության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Սակայն քիչ չեն դեպքերը, երբ հղիությունը դառնում է անցանկալի և ծնողները հրաժավում են լույս աշխարհ բերել իրենց երեխային: Անցանկալի հղիության (անկախ այն բանից, թե ինչ պատճառով է այն անցանկալի) հետևանքներից խուսափելու համար շատ կանայք գիտակցաբար կամ անգիտակցաբար դիմում են հղիության արհեստական ընդհատման:
Հղիության արհեստական ընդհատումը Հայաստանում օրինական է դարձել դեռևս 1920 թվականին, երբ Հայաստանը մտավ Խորհրդային Միության կազմ: 1936 թվականին այն արգելվեց և նորից օրինականացվեց միայն 1955 թվականի նոյեմբերի 13-ին: Հետո 2002 թ. դեկտեմբերի 11-ին ընդունվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենք, ըստ որի հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն, մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ, անչափահասի դիմումով կատարվում է նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկական հանձնաժողովի արձանագրության հիման վրա։
Հայաստանում, ինչպես նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներում, երկար տարիներ շարունակ հղիության արհեստական ընդհատումը ծնելիության վերահսկման հիմնական միջոցն է եղել։
Աբորտից հետո կնոջ օրգանիզմի համար նոր հղիությունը չափից ծանր բեռ է, ու եթե հաշվի առնենք 2005 թվականին Հայաստանում կատարված հետազոտությունների տվյալները՝ կտեսնենք, որ կանայք իրենց ողջ վերարտադրողականության ընթաքում կատարում են միջինում 1,8 աբորտ, այսինքն, կարելի է ասել, այդ բեռը կրկնապատկվում է։ Իսկ պտղաբերության ցուցանիշը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, մեկ կնոջ հաշվով կազմում է 1.4 երեխա, այնինչ բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է 2.1 երեխա:
Կանայք աբորտի դիմում են տարբեր պատճառներով: Շատերը այդ քայլին գնում են սոցիալական խնդիրներից ելնելով, մտածելով, որ չեն կարողանա պահել երեխային, ոմանք` չեն ցանկանում շուտ երեխաներ ունենալ, իսկ ոմանք էլ երկուսից ավելի երեխա չեն ուզում: Բայց ամենազազրելին անցանկալի հղիության պատճառով հղիության ընդհատումներն են։
Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում 2016» զեկույցի՝ Հայաստանում բնակչության 12%-ն է ընդունելի համարում սեռով պայմանավորված հղիության ընդհատումները։ Ի դեպ, ավելի մեծ թվով կանայք (13%), քան տղամարդիկ (11%) են ընդունելի համարել սեռով պայմանավորված աբորտները։
Ինչպե՞ս է լինում սովորաբար՝ կինը իմանալով հղիության փաստի մասին՝ ուրախանում է, հայտնում ամուսնուն, ու նրանք երկուսով, անհամբեր սպասում են երեխայի ծնունդին։ Բայց տեսեք թե ինչ կա իրականում՝ 2015-2016թթ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության համաձայն՝ հղիության արհեստական ընդհատումների կամ աբորտների է դիմել հղի կանանց 23%-ը: Դրանից 15 տարի առաջ` 2000թ., աբորտների թիվը կազմում էր ավելի քան կրկնակի` 55%։Միանշանակ, պետք է նշել նաև, որ գոյություն ունի հիվանդությունների ցանկ, որոնցից ցանկացածը ունենալու դեպքում կինը չպետք է ծննդաբերի, և այդ պարագայում խորհուրդ է տրվում անպայման կատարել աբորտ։ Աբորտ կարելի է, ինչու չէ նաև, պարտադիր է կատարել այն դեպքում, երբ պտուղը ունենում է որոշակի խնդիրներ, որոնք անհամատեղելի են կյանքի հետ:
Բայց արդյո՞ք այդ մոտ 7 հազար հղիույթան արհեստական ընդհատումներն էլ եղել են բացառապես այս պատճառներով։ Արդյո՞ք այդ ծնեղներից որևէ մեկը չի սպանել իր դեռ չծնված աղջկան՝ իմանալով նրա սեռը։ Որևէ մեկը վստա՞հ է այս հարցում։ Իհարկե վստահ չեն, ու չեն էլ կարող լինել։ Հարցումների համաձայն կարող ենք ասել,որ հղիությունը արհեստականորեն ընդհատած կանանց ընդամենը 7.7%-ն է խոստովանել, որ աբորտի դիմել է՝ սեռով պայմանավորված (հիմնականում աղջիկ երեխա չցանկանալու պատճառով): Ի դեպ, չեմ կարող չշեշտել, որ այս արհեստական ընդհատումների միայն 7.9%-ն են պայմանավորված պտղի արատներ ունենալով: Բայց եթե նրանց միայն յոթ տոկոսն է խոստովանել, ապա իրական վիճակն էլ ավելի սարսափելի է: Բանն այն է, որ անկախ նրանից, խոստովանեն թե ոչ, որ հղիության արհեսատական ընդհատումը եղել է սեռով պայմանավորված, հետևանքը մնում է այն, որ Հայաստանում դեռևս 2016թ. դրությամբ տարեկան չի ծնվել մոտ 1400 աղջիկ երեխա և դա միայն սեռով պայմանավորված: Սա արդեն սարսափելի է: Գումարեք նաև ամուսանալուծությունները, արտագաղթը և մեր աչքերի առջև կկանգնի ավերված ու դատարկ մի երկրի վերահաս ուրվականը: Միթե չենք կարող հասկանալ, որ սա ևս կործանում է, որ նման տեմպերով վաղն էլ Հայաստան չի լինի:
Դե ի՞նչ, այս պարագայում այլևս պետք չէ խոսել դեմոգրաֆիկ խնդրից՝ քանի դեռ սպանում եք ձեր իսկ չծնված հարսներին, որոնք պետք է հաջորդ սերունդը ծնեն։ Այլևս պետք չէ հայհոյախառը բողոքել Հայաստանում տրանսգենդերների ու նման այլ երևույթների ավելացումից և ամեն անգամ ասել, որ դրանք հայ ազգին վայել չեն: Կարծում եմ ինչքան որ ԼԳԲՏ-ն վայել չէ, ապա տասնյակ անգամներ էլ ավելի վայել չէ գրեթե ձևավորված երեխաներին սպանդի ենթարկելը: Եվ այդ տրանսգենդերները չեն, որ ավերում են հայ ընտանիքը այլ այն անլուրջ մարդիկ, ովքեր ընտանիք են կազմում առանց մտածելու և երեխա են սպանում առանց խղճի, տրանսգենդերները չեն մեղավոր, որ Հայաստանում զույգերն ի վիճակի չեն իրենց միասնության համար պայքարել ու հասկանալ երեխայի մեծագույն արժեքը: Եվ եթե բողոքում ենք նրանից, որ Ստամբուլյան կոնվենցիան հնարավորություն է ընձեռում տրանսգենդերին երեխա որդեգրել, ապա ինչո՞ւ չենք ընդունում, որ մենք այս պահին էլ ավելի հրեշավոր բանով ենք զբաղվում՝ այդ իսկ երեխաների սպանությամբ: Ու մի՞թե կարելի է այդչափ պարզունակ մտածել ու ժողովրդին կանգնեցնել ֆիասկոյի առաջ: Տրանսգենդե՞ր, բա ի՞նչ անեն այն 10.7% տղաները, որոնք փաստացի չեն ունենալու իրենց զույգին։ Ես հարցնում եմ, ի՞նչ են անելու այն հարյուրավոր տղաները, որոնց աղջիկ չի հասնի, որովհետև մեկ աղջկան բաժին կհասնի 4-5 տղա: Իրար հե՞տ են ամուսանանալու, թե ստիպված ընկնելու են ուրիշի կանանց ու մարմնավաճառների հետևից: Կամ ուղղակի լքելու են երկիրը, որ կարողնան ամուսնանալ: Դե փորձեք դեռահասներին բացատրել այս նուրբ խնդիրը ու փորձեք հասկանալ, թե նման խնդիրներով տառապող երկրներում՝ Աֆղանստան, Հնդկաստան, ինչու են անընդհատ խմբակային բռնաբարություններ ու սպանություններ լինում: Ինչ է հնդիկները մարդ չեն, լավը չեն, մենք լավն ենք ու արդա՞ր: Հասկանո՞ւմ ենք, որ դեմոգրաֆիայի հետ մեկտեղ հասունանում է նաև շատ մեծ հոգեբանական խնդիր, սեռական մեծագույն սթրես, որն անկասկած կունենա իր սոսկալի հետևանքները: Եվ ի վերջո մանկասպանությունը մեծագույն մեղք է: Աշխարհում չկա, որևէ արժեհամակարգ, որն արդարացնի նման բան: Ես կարող եմ էլ ավելի սարսափելի բան առաջարկել: Ստիպված եք ընդհատել հղիությունը, որովհետև չեք ուզում «ավելորդ» երեխա ունենալ, կամ որովհետև նա աղջի՞կ է, ապա սպանեք ձեր փոքրիկներից մեկին: Նա դեռ մի քանի տարի ապրել ու վայելել է ծնողական ջերմությունը, թողեք մյուսն էլ ծնվի: Հրեշավո՞ր է, ծա՞նր է: Իհարկե, ես չեմ կարծում, որ գտնվի մեկն ով համաձայնվի այս անհեթեթությանը, բայց ես նաև ապշած եմ, որ իրենց սեռական հաճույքները մարդիկ վայելում են իրենց իսկ երեխայի կյանքի հաշվին, կամ սպանում են նրանց, որովհետև աղջիկ է: Երեխան պետք է սիրո արդյունք լինի, ոչ թե տհասության հետևանք: Սա ոչ միայն տխուր ու դատապարտելի, այլև արհամարանքի ու պատժի արժանի քայլ է, սա սխալ է, սա նողկալի է, հակաբարոյական, հակամարդկային, հակաբնական: Ոչ մի կենդանի աբորտ չի անում իր ձագերին, կամ չի սպանում, որովհետև էգ են, նույնիսկ եթե բոլոր ձագերը էգ լինեն: Մի՞թե մենք այս պարագայում հավի արժեհամակարգից ցածր ենք: Էլ ո՞ւր մնաց մեր բարոյախոսությունն ու երեխայապաշտությունը: Ախր մենք հիմա գոյություն ունենք միայն այն բանի շնորհիվ, որ մեր ծնողները մեզ չեն սպանել ինչ որ հիմար պատճառներով, մենք գոյություն ունենք, որովհետև մեր մայրերին դեռ չծնված՝ չեն սպանել: Եվ դեռ ինչքան մայրեր չեն ծնվել այս տարիների ընթացքում և դեռ ինչքան մայրեր ու քույրեր չեն ծնվում հենց հիմա, քանի դեռ մեր բնակչությունը շարունակում է խեղդել իր երեխաներին:
Եթե չեք ուզում մեր երկրի ապագան լինի ավելի ապականված, եթե ընդհանրապես ուզում եք ապագա ունենալ, մի՛ արեք դա. մի՛ ընդհատեք պտղի կյանքը՝ անկախ այն բանից տղա՞ է, թե՞ աղջիկ։
Ռուբեն Սողոյան
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության նախագահ