կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-26 10:55
Հասարակություն

Նիկոլը գեհեն ու եղեռն է հայ ժողովրդի գլխին, և նրան սատարող ամեն հայ մեղավոր է ու պատժվելու է մի օր. դիտարկում

Նիկոլը գեհեն ու եղեռն է հայ ժողովրդի գլխին, և նրան սատարող ամեն հայ մեղավոր է ու պատժվելու է մի օր. դիտարկում
Խ Ճ Ա Ն Կ Ա Ր - 3
 
Հիմա․․․
 
Երբ աշխարհը եռում է, ու կանգնած է հնարվոր պատերազմի առաջ։
 
Երբ չգիտենք, թե ի՞նչ սեպարատ պայմանավորվածություններ ունեն Թուրքիաան ու Ռուսաստանը՝ այդ հնարավոր պատերազմի նախաշեմին, երբ մեր Երկրի նկատմամբ հետաքրքրություններ ունեն թուրքերը, պարսիկները, ռուսները, ամերիկացիները, հրեաները, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը, տրանս - ազգային ընկերություններն ու գաղտնի ծառայությունները, անգամ վրացիները, խոսել խաղաղության դարաշրջանի ու հայ-թուրքական բարեկամության մասին առնվազն թուլամորթություն է, եթե ոչ քաղաքական բոզություն։
 
Մենք Արցախով պետություն դարձանք, և մեկ վայրկյան անգամ իրավունք չունեինք շեղվելու Արցախ - Հայաստան ճանապարհից։
 
Եւ ես շատ լավ եմ հասկանում մեջքով դեպի նիկոլը նստած Ասպրամ Կրպեյանին, ով իր այդ քայլով ցույց է տալիս իր և մեր հոգու անհատակ հիասթափությունը առ այն, որ դիմացդ հոխորտացող արարածը այնքան ստոր է և անսպասելի նենգ, որ նրա հետ խոսելն ու նրան լսելը վիրավորում են փոքրիշատե հայեցի դաստիարակություն ստացած յուրքանչյուրիս։
 
Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչախմբի մեղքի ծանրությունը անչափելի է այն առումով, որ նրանք ոչ միայն պարտվեցին պատերազմում, այլ նաև ամրագրեցին այդ պարտությունն ու շարունակում են քանդել այն ամենը, ինչը մենք, որպես ազգ ու ժողովուրդ, հավաքել, նվաճել, հաղթանակել, տառապանքով վաստակել էինք մեր պետականության կայացման անցյալ 150 տարիների ընթացքում։
 
Ու հիմա նրանք թուրքերի հետ բանակցություններ կսկսեն Հայ Դատի խնդիրների շուրջ ու ջուրը կնետեն սփյուռքի նվիրյալների, վրիժառուների, կրթական - մշակութային հազարավոր քաղաքական ու հասարակական գործիչների, ուսուցիչ - ուսուցչուհիների, լոբբիստական կառույցների, գրասենյակների տասնամյակների աշխատանքը։
 
Եւ անկախ նրանից, թե որքանով են մեղավոր նրան նախորդող վարչախմբերը, նիկոլն էր, որ իր "թավշյա հեղափոխությամբ" փոխեց հայ մարդուն, նրա հոգուց արհեստական վիժեցմամբ դուրս նետեց հայի ավանդական տեսակն ու 19-20-րդ դարերում դաստիարակված պատվախնդրությունը։
 
Նիկոլը մարդ չէ։ Նա գեհեն ու եղեռն է հայ ժողովրդի գլխին ու նրան սատարող ամեն հայ մեղավոր է ու պատժվելու է մի օր։
 
Եւ յուրաաքանչյուր հայ, ով խիղճ ունի ու պատիվ, այլևս պարտավոր է դադարեցնել նրա վարչախմբի հետ որևէ տեսակի համագործակցություն։
 
Մայրերի փեշերից կախված, տղամարդու դաստիարակություն չստացած, բանակում չծառայած լակոտների մի խումբ հինավուրց մի ազգի պատանդ է վերցրել ու ոչնչացնում է։ Սա է ճշմարտությունը։ Բանը հասել է նրան, որ ես՝ իմ նման մարդը, ով ողջ գիտակից կյանքը հակառակն է
քարոզել, այսօրվա գողականությանը հարող երիտասարդության մեջ ավելի շատ հայրենասիրություն ու պատիվ է տեսնում քան քեֆերում տժժացող, անհայրենիք ու անծագում հեղափոխական երիտհայության մեջ։
 
Մեզ երեք տարի ժամանակ է մնացել, երբ պիտի "Խոսող ձուկը" հեքիաթի հերոսի նման պատասխան տանք մեզ շրջապատող բազմագլուխ ավանդական թշնամի - հրեշին։ Այդ պատասխանը տալու համար հարկավոր է Հայաստանից հանել ընդդիմության քաղաքաական կենտրոնը ու կազմակերպել աշխարհասփյուռ հայությանը, որը հանդիսանում է պատմական, մասնավորապես Արևմտյան Հայաստանի տերը։ Աշխարհը, Ռուսատանը, Թուրքիան, Ադրբեջանը պիտի հասկանան, որ Նիկոլի ստորագրության արժեքը զրո է։ Որ Հայաստանի տերը աշխարհասփյուռ Հայությունն է, և ոչ թե նրա Հայաաստանյան նիկոլական էլեկտորատը։
 
Բազմաթիվ են սփյուռքյան հիմնախնդիրները, և Դուք կաասեք որ դա անհնար է։ Սակայն, քանի դեռ կռացած է մեր սպայակույտը, քանի դեռ թույլ է ընդդիմությունը ու մասնատված, մեր գոյատևման միակ երեշխիքը կազմակերպված սփյուռքն է։
 
Հարկավոր է ցանցային տերություն դառնալ։ Թուրքն ու ռուսը պիտի իմանան, որ Հայերն էլ բազմաագլուխ են ու անհատելի՝ իրենց գլուխներով, անդրդվելի՝ իրենց կազմակերպվածությամբ։ Փոքրաթիվ մեր ազգի պայմաններում սա է փրկության միջոցը։ Եւ ինչպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք մի բռունցք դարձանք, այնպես էլ այսօր՝ աշխարհով մեկ միավորել է պետք բոլոր այն հայորդիներին, ովքեր հասկանում են նիկոլի կործանարարության փաստը։
 
Սփյուռքյան բոլոր ուժերը, քարը փեշերից թափելով, մեծ լինեն թե փոքր, կրոնական լինեն թե բարեգործական, պարտավոր են ընդառաջել իրար այս հարցում և մշակել Հայ Ժողովրդի գոյության, կամ "Հիմնարար Հայակենտրոնության" սկզբունքները, ստեծել համահայկական մի մարմին ու նրա անունից հռչակել այն ճշմարտությունները, որոնց տակ ռումբեր են դնում նիկոլներն ու ալենները։
 
Դավիթ Վանյան
 
Հրապարակախոս, քաղաքագետ