կարևոր
2281 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-11 09:18
Քաղաքական

Մինչև այժմ հստակ չէ, թե ինչպես է ադրբեջանցիներին հաջողվել աննկատ հատել առաջնագիծը և առևանգել մեր զինծառայողներին․ Տիգրան Աբրահամյան

Մինչև այժմ հստակ չէ, թե ինչպես է ադրբեջանցիներին հաջողվել աննկատ հատել առաջնագիծը և առևանգել մեր զինծառայողներին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«1.5 ամիս առաջ ադրբեջանցիների` սահմանագծի հայկական հատված ներթափանցելու հետևանքով մինչև այժմ 2 հայ զինծառայող շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ:

Նրանց նկատմամբ Բաքվում ակնհայտ ապօրինի գործընթաց է տարվում, որը շատ հեռու է իրավական որակելուց:

Մինչև այժմ հստակ չէ, թե ինչպես է ադրբեջանցիներին հաջողվել աննկատ հատել առաջնագիծը և առևանգել մեր զինծառայողներին, սակայն թեման խնդրահարույց է նաև մեկ այլ տեսանկյունից:

Ցանկացած քայլի դիմելիս Ադրբեջանը հաշվարկում է, թե իր գործողությունը` սադրանքի կամ ագրեսիայի տեսքով, հայկական կողմի ինչպիսի հակազդեցություն կբերի:

Ցավոք, Ադրբեջանում համոզված են, որ անպատիժ են մնալու ոչ միայն միջազգային առումով, այլ այն, որ հայկական կողմն էլ իրադրությանը համահունչ չի գործի:

Այս պայմաններում Ադրբեջանի ձեռքերն ազատ է և օգտվելով բարձիթողի իրավիճակից, նույնիսկ մեր տարածքում է ազատ գործում է` մի օր մարդ սպանում, մի օր մարդ գողանում, մի օր էլ պարզապես իր նախընտրած վայրում մարտական դիրք տեղակայում»: