Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունվարի12-ին Հոնկոնգում գործող չինական Fortune Oil ընկերությունը ձեռք է բերել Bounty Recources Armenia-ի 35 տոկոս մասնաբաժինը:
Լոնդոնի բորսայի www.londonstockexchange.com կայքի տեղեկացմամբ` գործարքի արժեքը կազմել է 24 միլիոն դոլար:
Այս գործարքին Հայաստանի կառավարությունը չարձագանքեց: Եթե հաշվի առնենք, որ նման դեպքերում մեր կառավարության արձագանքը շատ բուռն է լինում, ապա առնվազն տարօրինակ է, որ ոչ միայն չեն արձագանքում, այլ նաեւ գործարքից անտեղյակ են ձեւանում:
Պատճառը, հավանաբար, այն է, որ այս գործարքում նշված գումարը որեւէ կերպ Հայաստանի հետ կապ չունի: Այն պատկանում է ԱԺ երկու պատգամավորների` Վարդան Այվազյանին եւ Տիգրան Արզաքանցյանին:
Տիգրան Արզաքանցյանին գտնելու համար գուցե շուտով հարկ լինի դիմել Ինտերպոլին: Այս պատգամավորն ընդհանրապես չի մասնակցում ԱԺ աշխատանքներին, երբեմն հրապարակումներ են լինում նրան այս կամ այն քաղաքում ծեծելու մասին, իսկ ԱԺ-ում նրա օգնականն ասում է, թե բուժման է մեկնել, ո՞ւր` անհայտ է:
Բայց հաշվի առնելով չինական այս գործարքի «ոլորապտույտները»` կարելի է ենթադրել, որ Տ. Արզաքանցյանը զբաղված էր հենց այս գործարքով` զանազան ընկերություններ գրանցելով եւ ամեն ինչ խճճելով: