Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետի թռիչքն ԱՄՆ նրա ծառայողական ինքնաթիռով կազմակերպելն անհնար է, որովհետև վարչապետին սպասարկող օդաչուները չունեն օվկիանոսը հատելով թռիչք կատարելու լիցենզիա: Այսօր այս մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Խոսքը վերաբերում էր սեպտեմբերին կայացած թռիչքին, որի վրա մոտ 160 միլիոն դրամ է ծախսվել։ Իսկ վարչապետի ինքնաթիռում վառելիքի հավելյալ բաքերի տեղադրումը, ինչի առաջարկ եղել էր մամուլում, Աղաջանյանի պնդմամբ, կարող է միլիոնավոր դոլարների ծախսի պատճառ դառնալ։
Աղաջանյանը հավելեց, որ հիմա իրենք լուծումներ են դիտարկում։
«Տարբերակներ ենք քննարկում, այդ թվում՝ նաև նոր ինքնաթիռի գնման տարբերակն է քննարկվում, որովհետև գործող ինքնաթիռը բավականին հին է և արդեն որոշ ստանդարտներին չհամապատասխանող։ Նաև նորագույն, նոր տեխնոլոգիաների առկայության պարագայում ծախսի տեսանկյունից, վառելիքի ծախսի տեսանկյունից, ընթացիկ վերանորոգումների ծախսերի տեսանկյունից, շատ ավելի նպատակահարմար կարող է լինել նոր ինքնաթիռի ձեռք բերումը։ Բայց սա դեռ վերջնական որոշում է, սա ընդհանրապես դեռ որոշում չէ»,- նշեց նա: