Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկի` Իրակլի Ծերեթելիի տեղեկություններով` անվտանգության ծառայությունից հրաժարված Միխեիլ Սահակաշվիլիի դեմ մահափորձ է կազմակերպվում. տեղեկացնում է apsny.ge-ն` վկայակոչելով Версия թերթը:
«Իմ երկու ընկերներից, ովքեր այսօր Վրաստանում չեն բնակվում, ես տեղեկութուն եմ ստացել, որ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ ռուսական հատուկ ծառայությունների առաջադրանքով քրեական տարրերը ահաբեկչություն են կազմակերպում: Գործողությունը նաեւ անուն ունի` «Օձ», որի իրականացումը ծրագրվում է մինչեւ մայիսի 26-ը: Աղբյուրներից մեկը հատուկ ժամանել է Վրաստան` ինձ հետ հանդիպելու: Չեմ բացառում, որ այդ տեղեկությունը բլեֆ է, սակայն անհրաժեշտ եմ համարում բարձրաձայնել դրա մասին: Նախագահի ֆիզիկական ոչնչացումը լուրջ վնաս կհասցնի մեր երկրի վարկանիշին: Հնարավոր է` ահաբեկչության մասին տեղյակ լինի նաեւ Բիձինա Իվանիշվիլին, սակայն դա նրա շահերից չի բխում, քանի որ կատարվածում հենց նրան կմեղադրեն»,- ասել է Ծերեթելին: