Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել, տարվող գործընթացի գլխավոր շահառուն հենց Արցախի ժողովուրդն է։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ-ի՝ երեկ արված հայտարարությանը, նա ասաց․ «Ես կարող եմ ընդամենը ենթադրել, որ մեր գործընկերները, հավանաբար, լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում՝ ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը»։