Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է բանակ-հասարակություն վստահության մթնոլորտի ձևավորմանը և բանակի իրական ճանաչմանը միտված միջացառումների շարքը. հայտնում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` շարունակելով.
«Ներկայումս շարունակվում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները ազատամարտիկների, իրավապաշտպանների, լրագրողների և ոլորտի խնդիրներով հետաքրքրված բոլոր անձանց հետ: Առաջիկայում ևս նման հանդիպումների կլինեն:
Սույն թվականի հունիսի առաջին օրերին մենք պլանավորում ենք մեծ լրագրողական այց առաջնագիծ և Նոյեմբերյանի այն զորամաս, որտեղ տեղի էր ունեցել ցավալի դեպքը: Հաջորդ օրը կիրականացնենք նաև հատուկ սեմինարներ: Ակնկալում ենք բոլոր լրատվամիջոցների ակտիվ մասնակցությունը:
Հայրենիքի պաշտպանը դառնալ պատրաստվողների և նրանց ծնողների համար պաշտպանության նախարարությունը արդեն երկար ժամանակ է ՀՀ մարզերում կազամկերպում է իրավախորհրդատվական աջակցություն: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում. ապացույցը պաշտպանության նախարարություն ստացվող հեռախոսազանգերն են:
Գերատեսչության աշխատակիցներից քաղաքացիները հետաքրքրվում են, թե ինչպես, երբ և որտեղ կարելի է մասնակցել այդ հանդիպումներին: Տեղեկացնում ենք, որ հանրապետության մի շարք համայնքներում արդեն եղել են իրավախորհրդատվական աջակցության խմբի հանդիպումները նորակոչիկների և նրանց ծնողների հետ, ներկայացվել է նաև «Իրավական ուղեցույց նորակոչիկի համար» գրքույկը: Մինչ հունիսի 10-ը ևս մի շարք քաղաքներում, մարզկենտրոններում կկայանան նորակոչիկների և նրանց ծնողների հետ հանդիպումներ: Նշենք, որ հանդիպումների ընթացքում Հանրապետական զինկոմիսարիատի իրավաբան աշխատակիցները և փորձագետները ներկայացնում են զինվորի իրավունքներն ու պարտականությունները ծառայության ընթացքում, պատասխանում բոլոր հուզող հարցերին, հնարավորության դեպքում տեղում լուծում որոշակի խնդիրներ:
Հարկ է ընդգծել, որ ՀՀ ռազմական ոստիկանությունը ևս իրականացնում է բացատրական, խորհրդատվական աշխատանքներ հանրության շրջանում: Ռազմական ոստիկանների գլխավոր խնդիրը` բացառել անօրինական ճանպարհներով զորակոչը, նպաստել արդարության վերականգմանը:
Մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողն էլ մեզ համար թանկ է և անչափ կարևոր, և այն պատշպանելն իրեն հարգող յուրաքանչյուր հայ տղայի պարտքն է: Նորակոչիկների, նրանց ծնողների, հարազատ-բարեկամների և, ընդհանրապես, ՀՀ քաղաքացիների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ մեր երկրի պաշտպանության գործում չկան «տաքուկ» ու «սառը» անկյուններ. ծառայության յուրաքանչյուր վայր էլ ունի իր դժվարությունները, դրանք հաղթահարելը մեր բոլորիս պարտքն է: Բարի ծառայություն նորակոչիկ տղաներին, բարի վերադարձ հայ տղամարդուն:
Հ.Գ. Ընդամենը մի քանի օր առաջ ռազմական ոստիկանության աշխատակիցը Կիևյան կամրջի վրա փրկել էր հերթական ինքնասպանության գնացող մի կյանք: Սոցցանցում մի քանի օր առաջ տարածվել էին խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր սպաներից մեկի նկարը, որ Աֆղանստանում երեխաների հետ զբաղվում էր յուրօրինակ զվարճալի դաստիարակությամբ: Անցած ամիս մեր բանակի ամենափոքր զինվորները` Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները, ՌԴ-ում կայացած մանկապատանեկան ամենահեղինակավոր ռազմամարզական մրցույթում արժանացել էին առաջին հորիզոնականին: Այս և նմանատիպ տեղեկությունները պարբերաբար հաղորդում ենք հանրությանը, սակայն ցավալիորեն դրանք մեծ տարածում չեն գտնում: Իսկ որոշ ապատեղեկատվություններ, որոնք միայն բացասական երանգ են ստեղծում, մեծ տարածում են գտնում»: