կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-29 14:20
Առանց Կատեգորիա

Երկրի ռազմական ծախսերը ուղիղ համեմատական են բացահայտված կոռուպցիոն դեպքերին. Վիտալի Մանգասարյան

Երկրի ռազմական ծախսերը ուղիղ համեմատական են բացահայտված կոռուպցիոն դեպքերին. Վիտալի Մանգասարյան

Ֆեյսբուքյան օգտատեր Վիտալի Մանգասարյանն իր էջում գրում է. «Վարչապետի ասածից հասկացա այն, որ երկրի ռազմական ծախսերը ուղիղ համեմատական են բացահայտված կոռուպցիոն դեպքերին։

Այսինքն պետք է մարդ բռնենք, որը խոշոր սեփականատեր չէ (խոշոր սեփականատերերը հիմնականում կոռուպցիոներ չեն լինում) , եւ թաթախված է կոռուպցիոն թեմաների մեջ, ձեռից փողերը վերցնենք ու զենք առնենք, կամ «բլինդաժ» սարքենք , նայած ինչքան կկարողանանք պոկել։

Երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը ասում է, որ մենք փաստացի պատերազմի մեջ ենք, տարբեր հարթակներից հնչում են մտքեր, որ պատերազմի շեմին ենք, ադրբեջանական կողմը նույնպես անմասն չի մնում ռազմատենչ հայտարարություններից, ու մենք հույսներս դրել ենք կոռուպցիոներ բռնելու եւ փողերը ձեռից առնելու վրա՞:

Հ.Գ
Կարծում եմ նմանատիպ սխեմա ամենաշատը կարելի էր օգտագործել պարգեւատրումների ֆոնդի վրա, այլ ոչ թե ռազմական։

Հ.Գ.Գ
Ամեն դեպքում հուսանք, որ էդ սխեման կաշխատի եւ նորմալ փող կհավաքվի, հակառակ դեպքում .....»: