|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը գրել է.
«Մանր ու միջին մակարդակի իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջ են տանում հետևյալ թեզը․ թե բա Արթուր Ավանեսյանը՝ նույն ինքը լեգենդար Կանդազը, եթե իսկապես այդպիսի լեգենդար հետախույզ է, ապա հասարակ հեռախոսազանգով չէր բռնվի։
Ինչ խոսք, համաձայն եմ․ մեր տեղական նշանակության հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանական նույնատիպ կառույցը։ Մերոնք կարողանում են սեփական քաղաքացիներին առավոտից մինչև երեկո այնպես հետևել, որ մարդ չպլստա։
Կանդազին չէին կարողանում բռնել ադրբեջանական համապատասխան կառույցները, երբ նա տարբեր խնդիրներ էր կատարում, և, ըստ ՔՊ-ականների թեզի, մեր «բարեփոխված» հատուկ ծառայությունները վերջապես կարողացան բռնել լեգենդար հետախույզին»։
Հիշեցնենք՝ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) 2 ամսով կալանավորվել է։
Սամվել Կարապետյանի թիմակիցն անցնում է ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ խախտումների գործով։