Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Ռաս ալ Այն քաղաքի մոտակայքում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (YPG) հետ բախումների ընթացքում զոհվել է թուրք զինծառայող»: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղումով:
Թուրքիայի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2019 թ. հոկտեմբերի 26-ին «Խաղաղության ակունք» գործողության իրականացման ընթացքում Ռաս ալ Այնում թուրքական զինուժը հայտնվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և YPG-ի կրակի տակ, որի ժամանակ էլ մահացել է թուրք զինվորը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները հուշագիր են ընդունել, ըստ որի՝ 150 ժամվա ընթացքում սիրիացի քրդերի ուժերը պետք է ազատեն Սիրիայի հյուսիսը, որից հետո պետք է սկսվի ռուս-թուրքական համատեղ պարեկություն:
Սիրիական SANA գործակալության տվյալներով՝ Ռաս ալ Այն քաղաքից մինչև Քամըիլի քաղաք ձգվող տարածքն անցել է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ՝ 90 կմ տարածքով: Այդպիսով՝ Ասադի ուժերը դուրս են եկել թուրքական սահման:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ սիրիական ընդդիմության ուժերը, որոնք վայելում են Թուրքիայի աջակցությունը, հոկտեմբերի 9-ից ի վեր տվել են 118 զոհ, 417-ն էլ վիրավորվել են: Պետք է նաև նշել, որ հենց այս ուժերն ու իսլամիստական ուժերը, որոնք նույնպես վայելում են թուրքական աջակցություն, այս 20 օրերի ընթացքում կատարել են օպերացիայի «սև գործը», իսկ այժմ, երբ ռազմական գործողությունները ընթանում են միայն տեղ-տեղ, վնասազերծում են ականներն ու պայթուցիկ նյութերը: Էրդողանը հայտարարել էր, որ այս օրերին, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակի զինյալները հերոսություն են դրսևորել: