| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 3997 դիտում,
        
            3997 դիտում,  2 տարի առաջ - 2022-11-09 14:01
            2 տարի առաջ - 2022-11-09 14:01  
         
                
            Ուկրաինայի զինված ուժերը մի փոքր առաջխաղացում են ունեցել Լուգանսկի մարզի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Սվատովո բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք:
Այս մասին հայտնել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ նշելով, որ Սվատովոն ճանապարհ է բացում դեպի Լիսիչանսկ և Սևեռոդոնեցկ: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ուղղաթիռները հարված են հասցրել ուկրաինական ուժերին Նովոսելովսկի շրջանում, որը Սվատովոյից 14 կմ հեռավորության վրա է: Այստեղից Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները եզրակացնում են, որ Ուկրաինայի զինուժն առնվազն հասել է այդ բնակավայրին:
Միևնույն ժամանակ մարտեր են ընթանում Նիկոլաևսկի մարզում: Ուկրաինայի զինված ուժերը փորձում են գրոհել Սնիգիրյովկա քաղաքը: Այնտեղ ծանր մարտեր են ընթանում: Այս մասին հայտնել է Խերսոնի մարզի փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմոուսովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ պաշտոնյայի՝ ուկրաինական ուժերին հաջողվել է ամրանալ Սնիգիրյովկայի հյուսիսային մատույցներում՝ երկաթգծային ուղիների երկայնքով: Ռուսական ուժերն ուկրաինացի զինվորականների դեմ կիրառում են օդուժ, հրետանի և տեխնիկա:
Բացի այդ, կողմերը հաղորդում են տարբեր բնակավայրերի գնդակոծությունների մասին: Ըստ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունների՝ գիշերը Դնեպրը հարձակման է ենթարկվել կամիկաձե անօդաչու թռչող սարքերով: Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել: Կա 4 վիրավոր:
Ռուսական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ ուկրաինական ուժերը գնդակոծել են Դոնեցկը: Հարվածի հետևանքով վնասվել է երթուղային ավտոբուս, վարորդը վիրավորվել է: