Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի առիթով մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը գտնվում էին Հայաստանում: Զորավարները շրջեցին հանրապետությունում, հանդիպումներ ունեցան աշխատավորության հետ, եղան պատմա-մշակութային վայրերում, բնության անկրկնելի գեղեցկություններին գերված՝ շրջեցին լեռնաշխարհում:
Մի հանդիպման ժամանակ, որ տեղի էր ունենում Համազասպ Բաբաջանյանի բարեկամների հարկի տակ, զրույցի ընթացքում մարշալը հարցրեց մեզ՝ սեղանի մասնակիցներին.
- Կցանկանայի իմանալ՝ հայ զորավարներից ո՞վ է ձեր ընտրյալը, ձեր կուռքը…
- Անդրանիկը,- անվարան պատասխանեցինք մենք:
Մարշալի հարցմանը նման պատասխան տալն այնքան էլ հեշտ չէր մեզ համար և ոչ էլ այնքան հաճելի մարշալի համար: Այդպես էինք մտածում մենք, բայց այդպես չէր խորհում Բաբաջանյանը:
Մի քիչ մտորելուց հետո նա պատասխանեց.
- Պատկերացրեք՝ զորավարի իմ իդեալը ևս Անդրանիկն է, նա խելահեղորեն քաջ էր, իսկական ռազմիկ և կարողացավ այնքան դժվարին ժամանակներում անմնացորդ կերպով ծառայել իր ժողովրդին: Սա ինքնին նրա երջանկությունն էր, սակայն հայկական չլուծվող հարցը դարձավ նրա դժբախտությունը:
Ես պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ մի տեսակ մեղավորության զգացում ունեմ իմ ժողովրդի առջև, եթե կուզեք՝ դժբախտության զգացում, որ չկարողացա ծառայել նրան, միաժամանակ, երջանիկ եմ, որ առիթ չեղավ ծառայելու…
Շարունակելի