|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ և կից գրել․
«Ձերդ գերազանցություն, Հարգարժան պարոն դեսպան, Մեծ գոհունակությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ բարեկամական վերաբերմունքի, տարածաշրջանի և հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Ձեր խորքային գիտելիքների, ինչպես նաև այս տարիներին մեր երկրների կապերի ամրապնդման գործում ունեցած կարևոր ներդրման համար։
Մաղթում եմ Ձեզ նոր հաջողություններ պետական ծառայության և անձնական կյանքում և հավատում եմ, որ միշտ կմնաք Հայաստանի անկեղծ բարեկամը»։