|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՅԴ «Գեղամա» կոմիտեի (Վարդենիսի շրջան) և ՀՅԴ Վարդենիսի երիտասարդական միության նախաձեռնությամբ՝ Վարդենիսում էին գրող-բանաստեղծներ Աբգար Ափինյանը, Վարուժան Ղազանչյանն ու Սուսաննա Ղազարյանը:
Գրական ջերմ հանդիպում կազմակերպվեց Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի և Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի հարկերի տակ՝ ուսուցչական անձնակազմի և ուսանողների ու աշակերտների հետ:
Հանդիպումն անցավ՝ հույզերով ու զգացմունքներով շաղախված, նաև առաջիկա հանդիպումների պայմանավորվածություն ձեռք բերվեց: Քննարկվեցին ոչ միայն գրականությանը,այլ նաև հայոց լեզվի պահպանությանը վերաբերող հարցեր, որոնց պետք է ընթացք տրվի առաջիկայում:
Վարդենիս քաղաքը ներկայացրեց նաև իր թումանյանասեր երիտասարդներին ու պատանիներին, որոնք հանդես եկան իրենց սիրելի ստեղծագործությունների ասմունքով:
Բանաստեղծների այցը մեծ ոգևորություն առաջացրեց ներկաների շրջանում, քանի որ կարևորվեց ազգայինը, վերմարդկայինը և հոգու հացը, որը չպակասեց:
Վարդենիսից՝ հատուկ Yerkir.am-ի համար