Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 16 -ին կայացավ գրական ցերեկույթ՝ նվիրված հայ անվանի գրող Վահագն Դավթյանի 100-ամյակին։
Գրական ցերեկույթի ընթացքում կայացավ Համազգայինի Երևանի գրասենյակի կողմից գրողի 100-ամյակի առիթով լույս տեսած, խորհրդանշական 100 բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը կազմել է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, խմբագիրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
Միջոցառումը բացվեց Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանի խոսքով, այնուհետև ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրելու ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի հրաշալի ասմունքը։
Ելույթներով հանդես եկան ՀՀ Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, գրականագետ Սուրեն Դանիելյանը, գրքի խմբագիր,բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, գրականագետ, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը։
Միջոցառումը փակվեց Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքով։
Ցերեկույթի ընթացքում հնչեցին Վահագն Դավթյանի այն բանաստեղծություններից, որոնք տարբեր ժամանակներում երգերի են վերածվել։ Կայացավ «Աշուն» երգի առաջնելույթը։ Երաժշտության հեղինակն է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը, կատարեց Անդրանիկ Մալխասյանը։