կարևոր
4924 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-19 15:53
Հասարակություն

Չդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն

Չդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն

Երևանը քայլում էր պոեզիայի արահատներով։ Մշակութասեր հանրության քայլերն ուղղվել էին Առնո Բաբաջանյան համերգասրահ, ուր կայացավ ասմունքող, մշակութային գործիչ Մանուշակ Շիրինյանի կազմակերպած գրական երեկոն։ Առաջին անգամ չէ, որ տիկին Շիրինյանը փայլում ու քայլում է պոեզիայի արահետներով, իր հետ տանելով ներկաներին։ Հանդիսատեսի պահանջն է եղել, կրկին ու կրկին լսել նրա ձայնը, ընդառաջ է գնացել հանրության պահանջին։

Մեծ աշխատասիրության, սեփական ներդրումների, ու հանդիսատեղի մեծ ցանկության շնորհիվ է կայանում Մանուշակ Շիրինյանի գրական երեկոները։ Ասում է նպատակն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, արագ իրադարձություններով լի աշխարհում իմ ներդրումն ունենալ հայ դասականների գործերը միշտ օրակարգում պահելու, նրանց մեծարելու, հիշելու, նրանց գործերը հանրությանն իմ ոճով ու իմ զգացածով փոխանցելու գործում։

Երեկոյի մեկնարկը տրվեց լռության րոպեով`հարգելով հերոսացածների անմար հիշատակը։

Այնուհետև խորագրեր` հայրենիք, մայր, սեր... այս վերջինը դահլիճի բեմում այդպես էլ չավարտվեց` ծափեր, խոնարհում, ծաղիկներ ու սեր դեպի բեմում գտնվող անձը։

Ներկաներն առանձնակի հուզված էին։  Շեշտում էին, ամեն անգամ սիրով են մասնակցում Մանուշակ Շիրինյանի գրական երեկոներին, որտեղ թևածում է բանաստեղծությունն ու հասնում յուրաքանչյուրի հոգուն։

«Հայասա» ազգային ժառանգության մշակութապահպան միության կողմից Մանուշակ Շիրինյանն արժանացավ հատուկ մրցանակի։

Արվեստի հետ հանդիպումն ավարտվեց, բայց չդադարող ծափահարությունները, հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը, շնորհակալական խոսքերը, շնորհավորանքները թերևս Մանուշակ Շիրինյանին մտորելու առիթ կտան՝ վերստին բեմ բարձրանալ ու հանդիսատեսին տանել պոեզիայի արահետնեով: