կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 15:51
Քաղաքական

Կառավարությունները կարող են գալ ու գնալ, բայց քաղաքական մեծամասնությունը չի փոխվի. Շարմազանով

Կառավարությունները կարող են գալ ու գնալ, բայց քաղաքական մեծամասնությունը չի փոխվի. Շարմազանով

Հայաստանում արդեն իշխանությունը ձևավորված է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով այն հարցին, որ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները չեն բացառում 2018 թվականից հետո փողոցային պայքարը, եթե ՀՀԿ-ն որոշի, որ վարչապետի պաշտոնում պետք է պաշտոնավարի Սերժ Սարգսյանը:

«Նոր իշխանություն չի ձևավորվելու: Հայաստանում ձևավորվել է իշխանություն ընտրությունների ընթացքում և նոր ընտրություն չի լինելու անկախ նրանից՝ 2018 թվականին ինչպիսի կաբինետ կունենանք, քաղաքական մեծամասնությունը լինելու է ՀՀԿ-ն»,- ընդգծեց նա և հավելեց, որ ՀՀԿ-ն ունի բավարար քանակությամբ մանդատներ ԱԺ-ում, որպեսզի ցանկացած պահի ձևավորի կառավարություն և ստանձնի պատասխանատվություն: Հ

ՀԿ-ականը ևս մեկ անգամ տեղեկացրեց ՝ անկախ 2018-ից, 2019-ից, 2020-ից կառավարությունները կարող են գալ ու գնալ, բայց քաղաքական մեծամասնությունը չի փոխվի մինչև 2022 թվականը։