կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-21 17:15
Տարածաշրջան

Քրդերի նկատմամբ Թուրքիայի կողմից քիմիական զենքի կիրառման հանգամանքը կհետաքննվի

Քրդերի նկատմամբ Թուրքիայի կողմից քիմիական զենքի կիրառման հանգամանքը կհետաքննվի

Բրիտանական Times թերթն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ԶՈւ-ի կողմից իրականացվող ռազմական գործողության ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառմանը: Թերթը կոչ է արել հետաքննել այդ դեպքը և խստորեն դատապարտել քիմիական զենքի կիրառումը. հաղորդում է թուրքական Artigercek.com կայքը:

«Հարց, որին անհրաժեշտ է անմիջապես պատասխանել» վերնագրով հոդվածում նշվում է, որ սպիտակ ֆոսֆորը Ժնևյան կոնվենցիայով արգելված չէ, և արևմտյան մի շարք երկրների զինապահեստում այն նույնպես առկա է: Սակայն Times-ը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ պատերազմական օրենքներով արգելված է սպիտակ ֆոսֆոր կիրառել քաղաքացիական բնակչության նկատմամբ:  Սպիտակ ֆոսֆորն առաջացնում է լուրջ և ցավոտ այրվածքներ:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (OPCW) ուրբաթ հայտարարություն է արել, որում նշել է, որ տեղյակ է Սիրիայում Թուրքիայի կողմից որոշ քիմիական զենքեր կիրառելու լուրերից, և դրանց կիրառման վերաբերյալ նյութեր են պատրաստվում:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո տեղեկություններ են հաղորդվում, որ թուրքական ուժերը քիմիական զենք են կիրառել, որից տուժել են ոչ միայն քուրդ զինյալները, այլև խաղաղ բնակչությունը: