|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ամերիկյան պահպանողական One America News Network հեռուստաալիքի լրագրողները ապացույցներ չեն գտել, որ Սիրիայում քիմիական հարձակում է տեղի ունեցել: Այդ մասին պատմել է լրագրող Փիրսոն Շարպը. հայտնում է Газета.ру-ն:
Նա հայտնել է, որ խոսել է շրջանի մոտ 10 բնակչի հետ, նրանցից ոչ մեկը չի ասել, որ որևէ բան է լսել քիմիական հարձակման մասին, նրանք ասել են, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պնդում են, որ սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակում է տեղի ունեցել և ի պատասխան հրթիռակոծել են Սիրիան: Բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել: