|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ հիասթափված է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներից:
«Վերջին անգամ հանդիպել ենք մեկ ամիս առաջ ԱՄՆ-ում: Ես արդեն ասել եմ, որ, ցավոք, խոսքը ոչ թե բանակցությունների, այլ հանդիպման մասին է: Թեև նման հանդիպում եղել է հայ կոլեգայի հետ Նյու Յորքում՝ Մինսկի խմբի մասնակցությամբ, և անկեղծ ասած՝ ես հիասթափված եմ»,- նշել է ադրբեջանցի նախարարը:
Մամեդյարովը հայտնում է, որ որոշ բանակցություններ տեղի էին ունեցել, սակայն ՄԽ համանախագահները ինչ-որ պահի ասացին, որ շփման գծում ռազմական գործողություններ են: Ըստ նրա՝ չնայած Արցախում վերջին տարիների լարվածությանը, այնուհանդերձ, բանակցությունները շարունակվում էին: