|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հիասթափված է Կազանի հանդիպումից: Հնարավոր է` նա հրաժարվի միջնորդական առաքելությունից. «Կոմերսանտ» թերթին հայտնել է հանդիպմանը մասնակցած մի դիվանագետ:
Ըստ նրա` ՌԴ նախագահը նույնիսկ վերջնագիր է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին. հերթական հանդիպումը կկազմակերպի պայմանով, որ դրա ժամանակ փաստաթուղթ կստորագրվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ:
Դիվանագետի խոսքերով` Կազանում անսպասելիորեն ի հայտ եկան տարաձայնություններ, որոնք, միջնորդների կարծիքով, արդեն վաղուց լուծում էին ստացել: «Դրանք ինչպես տեխնիկական են, այնպես էլ էական, օրինակ` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը: Սակայն խնդիրը նույնիսկ տարաձայնությունները չեն, այլ այն, որ կողմերը մի քան անգամ փոխել են իրենց դիրքորոշումները: Այդպես չի կարելի»,- հայտարարել է նա: