Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մոտ ժամանակներս նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում, բայց դեռ հայտնի չէ` որ քաղաքում: Այդ մասին այսօր ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը իր լեհ գործընկեր Վիտոլդ Վաշչիկովսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է АПА-ն:
Նա խոսքով` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները պետք է լինեն ինտենսիվ և առարկայական:
«Մենք խոսել ենք այդ մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Նրանք մի շարք առաջարկներ ունեն: ԱԳՆ ղեկավարների հանդիպման հիմնական նպատակն է կոնկրետ քննարկումներ ունենալը»,- ասել է Մամեդյարովը:
Նա նաև բողոքել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Սարգսյան-Ալիև հանդիպման մասին «սխալ» էր:
Նշենք, որ ՀՀ նախագահն ասել էր, որ Հայաստանի համար խնդրի միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: