|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երևանում մեկնարկեց «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը, որը համախմբում է տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի աշխարհում հայտնի ավելի քան 3000 ներկայացուցչի:
WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները, B2B հանդիպումներ անցկացնում:
Համաժողովի մեկնարկն տրվեց Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ի համերգով։
«Մեցցո Պրոդաքշնի» կազմակերպած համերգին հանդես եկավ WCIT սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև տեխնոերաժշտության առաջատար DJ, հանրահայտ Արմին վան Բյուրենը։
WCIT սիմֆոնիկ նվագախումբը կազմված է WCIT համաժողովը հյուրընկալած բոլոր երկրների երաժիշտներից, ովքեր ՀՀ-ում առաջին կատարեցին արհեստական բանականության կողմից գրված երաժշտությունը։
Արհեստական բանականության համար հիմք են համարվել հայկական շարականները։ Նվագախումբը ներկայացնում է 14 երկրների երաժշտական պոպուրի, որի ամբողջ ընթացքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա ցուցադրվեցին երկրները խորհրդանշող պրոյեկցիոն պատկերներ: