կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 12:35
Աշխարհ

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպատասխանի Ուկրաինա ներխուժման դեպքում

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպատասխանի Ուկրաինա ներխուժման դեպքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ազգին ուղղված իր ուղերձի ժամանակ անդրադարձել է Արևելյան Եվրոպայում լարվածության աճին:

«Դուք մեր թշնամիները չեք, և ես չեմ հավատում, որ որևէ մեկը ցանկանում է արյունալի և կործանարար պատերազմ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը ռուսներին ուղղված կոչում:

Նա նաև հիշեցրել է, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են, միասին կռվել են 77 տարի առաջ՝ «պատմության մեջ ամենասարսափելի պատերազմին վերջ տալու համար», նաև՝  որ Ռուսաստանն ու Ուկրաինան շատ ընդհանրություններ ունեն՝ ընդհանուր մշակույթ, պատմություն։

«Մենք պատրաստ ենք վճռական պատասխան տալ, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, և դա դեռ շատ հավանական է մնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը պատերազմ էր, որին մենք մասնակցեցինք անհրաժեշտությունից դրդված։ Բայց եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի պատերազմ, որին մենք կմասնակցենք մեր ընտրությամբ»,- ասել է նա:

Ամերիկացի առաջնորդը խոստացել է, որ Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն հրթիռներ չի տեղադրի Ուկրաինայում։