Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Բրյուսելում երեկ ավարտվել է Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված նիստերի առաջին օրը:
Ըստ Minval.az-ի, որը հղում էր անում Радио Свобода-ին, գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է հանդիսավոր հռչակագիր, սակայն մասնակից երկրները հատուկ կարգավիճակի չեն արժանացրել փաստաթուղթը, և դրա տակ ստորագրել է միայն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Նշվում էր, որ Բաքուն հրաժարվել է ստորագրել այն, քանի որ դրանում հրաժարվել են ներառել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին դրույթը: Ըստ ադրբեջանական կայքի` պաշտոնական Բաքուն արգելափակել է կոմյունիկեն:
Ուկրաինան և Վրաստանը դժգոհություն են հայտնել, որ ծրագրի առանձին մասնակիցների` եվրոպական ինտեգրման ձգտման մասին հղումը բացակայում է:
Կատարվածին անդրադարձել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Ըստ Minval.az-ի` նա ասել է, որ խոսքը տարեդարձի, տոնի մասին է, և իրենք ընդգծում են վերջին տարիներին գրանցած ամբողջ առաջընթացը: «Այդ իսկ պատճառով մենք կենտրոնացել ենք այն բանի վրա, ինչին հասել ենք` գործընկերության նշանակության, ապագա հեռանկարների վրա»,- ասել է նա:
Մոգերինին չի ցանկացել առանձին խոսել Բաքվի քայլի մասին: