Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Բրիտանական կառավարությունը համաձայնեցրել Է Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ պայմանագրի դրույթները եւ պատասխան Է սպասում Եվրամիությունից: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նոյեմբերի 13-ին վարչապետի նստավայրում տեղի Է ունեցել կաբինետի խորհրդակցությունը, որտեղ քննարկվել Է ԵՄ-ից դուրս գալու հարցերի շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը:
Այն տեւել Է 45 րոպե, դրա արդյունքների վերաբերյալ հայտարարություններ չեն արվել: Brexit-ի շուրջ բանակցությունները նախօրյակին Բրյուսելում շարունակվել են մինչեւ ուշ երեկո եւ վերսկսվել նոյեմբերի 13-ի առավոտյան:
Նրա խոսքով՝ վարչապետը նաեւ հայտնել Է կառավարությանը, որ բանակցային գործընթացը լավ Է ընթանում, եւ կողմերն առաջընթաց են արձանագրում: Ավելի վաղ վարչապետի դիվանատան ղեկավար Դեւիդ Լիդինգթոնը լրագրողներին հայտնել Էր, որ «գործարքի կնքմանը» կարելի Է սպասել ամենակարճ ժամանակում՝ 24 կամ 48 ժամվա ընթացքում: