կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-15 19:22
Քաղաքական

Փաշինյանը շարունակում է Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը շարունակում է Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը. Վիտալի Բալասանյան

Այսօրվա Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը Արցախի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության շարունակությունն է, այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր Արցախին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Նա այդ ծրագրից չի հրաժարվել»,- ասաց Բալասանյանը։

Ըստ նրա Փաշինյանի ասած տեսլականը գոյություն չունի,այն տեսլականը, չկա այդպիսի տեսլական. «Այն, որ ասում է՝ նոր փաստաթղթեր է փոխանցել Արցախի իշխանություններին, դա գուցե հին փաստաթղթեր են, նոր փաստաթուղթ չի հանձնել»։

Նա վստահություն հայտնեց, որ Արցախը միշտ լինելու է հայկական, առնվազն ներկա տարածքներով։

Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է, թե պետք է բարձրացնել Արցախի սուբյեկտությունը, որպեսզի Արցախը բանակցային լիիրավ կողմ դառնա, Վիտալի Բալասանյանը հակադարձեց.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մենք տեսանք անհատներ, խմբեր, կուսակցություններ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում էին, որ Արցախը Հայաստանի մարզ է, իսկ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Դրանով երեւի ուզել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է: Դա քաղաքականության մեջ նորմ չէ: Դա վտանգավոր է, նա մտածված է արել; Ես վստահ եմ, որ այն քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի փաթեթն է»։