Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս օրերին, երբ մի շարք տղաներ, որպես կամավոր, մեկնում էին սահման, եղել են դեպքեր, որ գործատուն աշխատանքից ազատել է նրանց:
Այսօր Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Վարդանյանը լրագրողներին ասաց, որ այս պահին իրեն են դիմել երկու կամավոր, որոնց աշխատանքից ազատել են աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ:
«Մեզ երկուսն են դիմել, բայց նման դեպքերը շատ են: Քանի որ հարցը հանրային հնչեղություն ստացավ, այն կկարգավորվի, և կոնկրետ մեզ դիմած երկու տղաներն էլ աշխատանքի կանցնեն: Տղաներից մեկը, օրինակ, 22 տարեկան է և սահման մեկնելուց առաջ գիշերը զանգել էր հաշվապահին, ասել, որ գնում է առաջնագիծ: Պարզ է, որ ճիշտ կլիներ` գրավոր ծանուցում ուղարկեր, բայց, միևնույն է, գործատուն իրավունք չուներ ազատելու աշխատանքից: Գործատուն ասում է` աշխատանքի չի ներկայացել, ես էլ հանել եմ աշխատանքից, սակայն նա հաշվի չէր առել մի հանգամանք, որ աշխատանքային օրենսգրքում գրված է, որ գործատուն իրավունք ունի հեռացնելու աշխատանքից, երբ աշխատակցի` աշխատանքից բացակայելը հարգելի պատճառով չէ»,- ասաց Վարդանյանը:
Նա նշեց նաև, որ երկու դեպքում էլ գործատուները տեղացիներ էին, բայց` ոչ պետական ոլորտից:
Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ աշխատանքային օրենսգիրքն այս դեպքում, ճիշտ է, պաշտպանում է աշխատողին, սակայն նման բացառիկ դեպքերի համար գուցե կարիք կա ավելացնել ինչ-որ դրույթ: