կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-07 13:36
Աշխարհ

Բագրամը՝ Չինաստանին, իսկ Քանդահարը՝ Պակիստանին․ Աֆղանստանը երկու ռազմաբազա կհանձնի հարևաններին

Բագրամը՝ Չինաստանին, իսկ Քանդահարը՝ Պակիստանին․ Աֆղանստանը երկու ռազմաբազա կհանձնի հարևաններին

Թալիբները հնարավոր է Չինաստանին հանձնեն Բագրամի ավիաբազան և թույլ տալ Պակիստանին՝ օպերատիվ նպատակների համար օգտագործել Քանդահարի օդանավակայանը։ Հնդկական Pioneer թերթը, հղում անելով աղբյուրներին, ասում է, որ դա լուրջ հետևանքներ կունենա Հնդկաստանի համար:

«Աֆղանական Բագրամ ավիաբազայի օգտագործումը լրացուցիչ հնարավորություն կտա Չինաստանին՝ զսպել Հնդկաստանի գործողությունները տարածաշրջանում և կապահովի Պեկինի՝ Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի անվտանգությունը»,- ասել են աղբյուրները:

«Պակիստանի մուտքը Աֆղանստանի Քանդահար ավիաբազա ռազմական առավելություն կտա Հնդկաստանի նկատմամբ Քաշմիրի գոտում, և հնդկա-պակիստանյան ռազմական բախման դեպքում նա կկարողանա բարելավել իր օբյեկտների պաշտպանությունը այս տարածաշրջանի իր մասում», – նշել են հնդիկները։

Թերթի աղբյուրները հիշեցրել են, որ ներկայումս Պակիստանի ռազմաօդային ուժերի մասնագետները ստուգում են Աֆղանստանի բոլոր հինգ ավիաբազաները, այդ թվում՝ Քանդահարի, Բագրամի և Քաբուլի օդանավակայանները, իսկ չինական պատվիրակությունը հանդիպել է թալիբների բարձրագույն ղեկավարության հետ՝ անվտանգության հետ կապված հարցեր քննարկելու, ներառյալ՝ Բագրամի բազայի հնարավոր օգտագործումը:

Ըստ թերթի՝ թալիբները կարող են ամերիկացիների լքած ավիատեխնիկան տեղափոխել Չինաստան, որն այն կօգտագործի իր զինված ուժերի արդիականացման և Միացյալ Նահանգներից Հնդկաստանի գնած ինքնաթիռների ոչնչացման միջոցների կատարելագործման համար: