|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ եւ հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի. ըստ ИТАР-ТАСС-ի` այսօր Պյատիգորսկ-Բրյուսել հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական եւ անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջեյմս Ապաթուրայը:
«Հայաստանը եւ Ադրբեջանը շատ կարեւոր ուղղություն են մեր եւ Ռուսաստանի համար: Այդ երկրները ցանկանում են լավ հարաբերություներ ունենալ թե' Ռուսաստանի, թե' ՆԱՏՕ-ի հետ, հատկապես` խաղաղապահ ակտիվությանը վերաբերող հարցերում: Ընդգծեմ, որ խաղաղապահ գործունեության առումով մենք մրցակցություն չենք տեսնում Ռուսստանի հետ»,- ասել է նա:
Ապաթուրայի խոսքերով`Հայաստանը ներկայումս փորձում է միավորել տարբեր միջազգային կազմակերպությունների Ադրբեջանի հետ խնդիրը լուծելու համար, իսկ Ադրբեջանն «ավելի անկախ է Ռուսաստանից իր արտաքին քաղաքականությունում, եւ մենք ունենք համագործակցության լայն ծրագիր` ականազերծում, համագործակցություն էներգետիկ ոլորտում»:
Ըստ Ապաթուրայի` ՆԱՏՕ-ն հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ, քանի որ չի կարելի թերագնահատել սառեցված հակամարտությունների վտանգավորությունը: «Նման հակամարտությունները լուրջ հետեւանքներ ունեն նաեւ հարակից պետությունների համար, տվյալ դեպքում` Ռուսաստանի, նաեւ` Եվրոպայի»,- հավելել է նա: