Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին անգամն եմ այստեղ և սիրահարվել եմ Արցախին՝ ասաց ԱՄՆ Ջորջիա նահանգի պատգամավոր Դեբորա Բեյզմորը, որն Ստեփանակերտում է՝ ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու:
«Ինքնաթիռից իջնելուցս ի վեր բոլորը շատ ջերմ են, մի տեսակ՝ խաղաղություն կա, հանգստություն կա այստեղ: Անկախ նրանից՝ ինչ է տեղի ունենում շուրջը, ամեն բան շատ խաղաղ է: Կարծում եմ՝ ժողովրդի հավատքն է, որ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները»,-ասաց նա:
Բեյզմորի համար հստակ է, որ իրեն ադրբեջանցիները գցելու են «սև ցուցակ»՝ Արցախ այցելելու համար, բայց, ասում է՝ առաջին դեպքը չէ, մի անգամ էլ Թուրքիա այցի ժամանակ են գցել. «Նորմալ է…քանի որ հավատում եմ՝ յուրաքանչյուր մարդ արարած իրավունք ունի ինքնապաշտպանության և ապագա սերունդների սպասելուն»:
Հայ դատի հարցերով զբաղվելու ներշնչանք նրան հաղորդել է հանդիպումը Սարգիսի հետ. «Միացյալ Նահանգներում նա շատ ընկերներ ունի ներկայացուցիչների շրջանում: Մինչ այդ մենք այդ մասին չէինք լսել, ոչ մեկը չէր ասել մեզ, մենք չգիտեինք, բայց երբ ինչ-որ մեկը կրթում է քեզ, չես կարող չլսել և պարտավոր ես քայլեր անել, չես կարող լռել և թողնել՝ այդքան վատություն տեղի ունենա մարդկանց հետ: Մենք բոլորս մարդ արարած ենք, իրավունք ունենք գոյատևելու և պնդելու ապրելու մեր իրավունքը՝ մեր մայրենի հողում»:
Երբ համաժողովից հետո վերադառնան ԱՄՆ, Դեբորան ավելին է անելու՝ խոսելու է Արցախի մասին, քարոզելու է, քանի որ վստահ է՝ ապատեղեկատվություն կա, ժողովուրդը անտեղյակ է. «ԵՎ հետո, երբ միասնական ճակատ ունենաս՝ քո ձեռքում շատ խնդիրներ լուծելու ուժ կլինի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.