Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 7-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Ռոզա Սահակյանը և հայց ներկայացրել աշխատակազմի դեմ:
Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետևանք իրեն զբաղեցրած պաշտոնին վերականգնեն և դեռ ավելին՝ հայցվորի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձեն:
Նկատենք, որ սա միակ հայցը չէ՝ ընդդեմ վարչապետի աշխատակազմի: Ավելին, աշխատակազմի որոշումներից դժգոհ անձանց դատական հայցերի տեղատարափ է սկսել: Հոկտեմբերին 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյան, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյանը և կրկին պահանջում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն և, որպես անվավերության հետևանք, զբաղեցրած պաշտոնին վերականգնեն, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձն էլ բռնագանձեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։