կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-09 15:19
Առանց Կատեգորիա

Ձեր սիրած Իսրայելը ՀՀ-ից երեսուն տարի հետո կայացավ, իսկ Դուք փորձում եք անցնել մեր սուրբ պատմության վրայով. Դավիթ Վանյան

Ձեր սիրած Իսրայելը ՀՀ-ից երեսուն տարի հետո կայացավ, իսկ Դուք փորձում եք անցնել մեր սուրբ պատմության վրայով. Դավիթ Վանյան

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երկու կարևոր պայման կա, որոնք շատ կարևոր են, եթե մենք ուզում ենք հզոր Երկիր դառնալ։

1․ Հարկավոր է պետություն կառուցել ոչ թե հեղափոխական մասսայի, հպարտ քաղաքացու, հաղթանակողների, մեծամասնության, սպիտակների համար, այլ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ համար։

Ձեր հեղափոխական ուղեղների մեջ փորագրեք, դաջվածքով տպեք այս երկու բառը՝ Հայաստանը Հայ մարդու համար է, այն Հայերի երկիրն է։ Հայերի և իրենց Հայ համարողների, ոչ թե հպարտ քաղաքացիների։

2․ Արհամարհել 1918-20 թթ Հայաստանի Հանրապետության պատմությունը չի լինի։ Քաղաքական կարճատեսություն է սեփական պատմությունից հրաժարվելը, լոկ այն պատճառով, որ այն օրերի քաղաքական ուժերը դեռևս դերակատար են Հայության մեջ։ Դուք դեռ պատկերացրրեք, թե ինչպիսի՞ համազգային պոռթկում է եղել 19-րդ դարի վերջին և 20-րդ-սկզբին, որ մինչև այսօր գործում են այն օրերի քաղաքական կուսակցությունները։ Ես դեռ կուզենայի Ձեզ բոլորիդ տեսնել 130 և ավելի տարի հետո, Ձեր այդ մեծամտությամբ, ազգային տոները չտոնելու ցանկությամբ, Արամ Մանուկյան քննադատող Ձեր ոչնչություններով։ Ձեր սիրած Իսրայելը ՀՀ-ից երեսուն տարի հետո կայացավ, իսկ Դուք փորձում եք անցնել մեր սուրբ պատմության վրայով, համալսարանի տոն եք նշում, և այն մարդկանց, ովքեր սովի տառապանքի տարիներին համալսարան են հիմնել, հիշել չեք ուզում։ Ո՞վ եք Դուք՝ առանց հիշողության։ Ու՞մ են պետք Ձեր նախարար, փոխնախխարարները, ովքեր ազգային չեն։ Ինչի՞ց եք խորշում։ Սեփական եսի՞ց։ Ձեր եսը ՀԱՅ է։ Իսկ Հայը վրեժխնդիր լինելու հատկություն ունի։ Զգուշացեք ինքներդ Ձեզանից։

Այս երկու պայմանը եթե ուղղեք, կարծիքս Ձեր մասին կփոխեմ։ Ո՞չ՝, ուրեմն օտար եք, ազգային ռազմավարության թշնամի ու դավաճան»։