կարևոր
3697 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-10 21:59
Աշխարհ Քաղաքական

Վերջին երեսուն տարում առաջին անգամ դրված է հայոց պետականության լինելիության հարցը

Վերջին երեսուն տարում առաջին անգամ դրված է հայոց պետականության լինելիության հարցը

«Վանա ձայն» ռադիոկայանի «Հրատապ օրակարգ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտիչյանը:

Նա խոսել է Դաշնակցության օրվա խորհրդի մասին, նշել, որ դա եւս մեկ առիթ է անդրադառնալու ՀՅԴ կատարած աշխատանքներին, դրանք ներկայացնել նաեւ հանրությանը: Այս իմաստով բոլոր օրերն էլ Դաշնակցության օր են, որովհետեւ Դաշնակցության գործն անսպառ է, քանզի այն կապված է ազգային կյանքի հարատեւ ընթացքի հետ:

ՀՅԴ Բյուրոյի անդամը խոսել է նաեւ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ այսօրվա կացությունը հետեւանք է նախորդ ժամանակաշրջանում արված քայլերի եւ ընդունած որոշումների:

Նրա խոսքով՝ ներկա իրավիճակը տխուր է եւ վտանգավոր:

«Վերջին երեսուն տարում առաջին անգամն է, որ դրվել է հայոց պետականության լինելիության հարցը: Այն պարագայում, երբ դու ունես լավ թե վատ ռազմավարական դաշնակից, երկիր, որ բարեկամաբար է տրամադրված քո հանդեպ , բայց դու քո բախտը փնտրում ես այլուր, դա նշանակում է, որ դու շվարած ես: Վերջիվերջո չպետք է մոռանալ նաեւ, որ պետական միավոր լինելուց անկախ, դու ունես նաեւ սփյուռք եւ պետք է այդ ներուժը ճիշտ օգտագործես Արեւմուտքի հետ առավել արդյունավետ խոսելու համար»,- ընդգծել է Մկրտիչ Մկրտիչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում