Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը գրառում է կատարել՝ դիմելով պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։
«Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, ձեր մեջ ՄԱՐԴ կա՞, իսկ ՀԱ՞Յ... Լավ, դուք չե՞ք տեսնում օրերով ձեր դարպասների դիմաց մի բառ ակնկալող, վշտից ու անորոշությունից խենթացող հայրերին ու մայրերին, լավ դուք կաբինետում տաք-տաք նստած ո՞նց եք աշխատում՝ էդ ամենը տեսնելով։ Լավ, դուք չե՞ք կարծում, որ էդ մարդկանց հետ պետք ա ժամը մեկ մեկդ հանդիպի, խոսի, հսկող շտապ օգնության մեքենա լինի, հոգեբանները աջակցեն, խոսեն, գոնե մի հատ աթոռ կամ տաք ջուր առաջարկեք, առավոտից սառում են էդ մարդիկ, մի բառ են ուզում լսել։
Լավ, դուք զավակներ չունե՞ք, ձեր մեջ մայր, հայր, քույր, եղբայր չկա։ Էդ մարդկանց պարտավոր եք օգնել ինչով կարող եք, չի կարելի այսքան անտարբեր լինել, Մարդ եղեք, վերջապես»,- գրել է նա: