կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-30 10:27
Առանց Կատեգորիա

Ոչ մի անհայրենիք չի հասկանա հայրենազուրկին․ անհայրենիքները կարող են կոխկռտելով անցնել Եռաբլուրի շիրիմների վրայով․ «Փաստ»

Ոչ մի անհայրենիք չի հասկանա հայրենազուրկին․ անհայրենիքները կարող են կոխկռտելով անցնել Եռաբլուրի շիրիմների վրայով․ «Փաստ»

«Անրի Վերնոյի «Մայրիկ» հանճարեղ ֆիլմում մի դրվագ կա, որտեղ հայերեն թարգմանությամբ հնչում է «անհայրենիք» բառը: Իրականում խոսքը «հայրենազուրկի» մասին է: Անշուշտ, զուտ թարգմանական առումով գուցե նույն իմաստն ունեն այս բառերը, սակայն «անհայրենիքը» վաղուց բոլորովին այլ իմաստ է ստացել: Իրականում ոչ մի անհայրենիք չի կարող հասկանալ հայրենազուրկին, երբ ինքը գոնե առերևույթ ապահով կացության մեջ է, ոչ մի անհայրենիք չի կարող հասկանալ՝ ինչ է նշանակում թուրքի հետ դեմ հանդիման ապրելը, ի վերջո, չի հասկանա... Եռաբլուրը:
Նա չի կարող հասկանալ այս ամենը, քանի դեռ վտանգն առնվազն 50 կիլոմետր հեռու է իր տնից, քանի դեռ անձամբ չի լսել ԱԹՍ-ի ձայնը: Հարյուր անգամ էլ բարձրաձայնես Հայրենիքին սպառնացող վտանգի մասին, նա, միևնույն է, մնում է առավելագույնը իր տան դռան առջևի շորի շրջակայքում: Նմանները «ես»-ից անդին չունեն ոչ մի սկզբունք:

Թվում է՝ այդպիսիք պիտի հանրության մեծ մասի արհամարհանքին արժանանան, հանրության դատապարտմանը, բայց, արի ու տես, որ նրանք հիմա կարող են հոխորտալ բոլորի վրա՝ արժեք ստեղծողների, վաստակ ունեցողների, Հայրենիք պահածների և պահողների, Հայրենիքը սեփական անձից առավել սիրողների, Հայրենիքի համար զոհվածների ծնողների, այրիների ու զավակների... Նրանք կարող են կոխկռտելով անցնել Եռաբլուրի շիրիմների վրայով:

Միայն թե այդպես էլ անհասկանալի է մնում՝ ե՞րբ կարողացանք այսքան անհայրենիք դառնալ, ե՞րբ կարողացանք այսքան հանդուրժող լինել անհայրենիքության հանդեպ, ու դա՞ չէր արդյոք գլխավոր պատճառներից մեկը, որ հայրենազուրկ դարձանք: Երբ կարողանանք այս հարցերի պատասխանն ստանալ, երբ կարողանանք անկեղծ լինել ինքներս մեզ հետ, գուցե այն ժամանակ հնարավոր կլինի չլինել ո՛չ հայրենազուրկ, ո՛չ անհայրենիք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: