Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի փոխնախագահ Մայքլ Փենսի միջոցով քանիցս ճնշում է կիրառել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա. հայտնում է The Washington Post-ը:
Հենց Թրամփն Է փոխնախագահին ցուցում տվել այս տարվա մայիսին չմասնակցել Զելենսկիի պաշտոնակալման արարողությանը, թեև Սպիտակ տան աշխատակիցները հակառակն էին պնդում:
Բացի այդ՝ հենց Փենսի միջոցով է ԱՄՆ նախագահն անցած ամռանը Զելենսկիին հայտնել, որ Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը կասեցված է, և պահանջել է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում 8 անգամ հորդորել է նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ:
Այդ մասին հայտնի էր դարձել ամերիկյան հետախուզական ծառայություններից մեկի աշխատակցի գանգատից, որը նա դեռևս ամռանը ներկայացրել էր իր ղեկավարին: Կոնգրեսականների պահանջով՝ գանգատը փոխանցել են իրենց՝ ծանոթանալու համար, իսկ սեպտեմբերի 26-ին իրազեկիչի հաղորդագրության տեքստը հրապարակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի պաշտոնական կայքում:
ամերիկյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահը փորձել Է ճնշում գործադրել Ուկրաինայի իր պաշտոնակցի վրա՝ հետաձգելով Կիևին ռազմական օգնության հատկացումը: Սպիտակ տունը հրապարակել Է այդ խոսակցության սղագրությունը: Թրամփն իսկապես, խնդրել Է Զելենսկիին՝ հետաքննություն անցկացնել Բայդենի գործով, բայց նրա կողմից սպառնալիքների ու շանտաժի նշաններ չկան: Զելենսկին նույնպես հավաստիացրել Է, որ Թրամփը ճնշում չի գործադրել իր վրա: Սակայն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենտի շրջանակում: Նրանք այն կարծիքին են, որ Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել Է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու նպատակով: