|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Խորհրդարանում գործող քննիչ հանձնաժողովների թիվը կավելանա ևս մեկով՝ ընդդիմադիր ԲՀԿ-ի նախաձեռնությամբ: Հենց այդ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ կգլխավորի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգող այս հանձնաժողովը:
Առաջնայինն ու առանցքայինը հենց Ամուլսարի հարցն է լինելու: Դոնթի բանաձևով այստեղ 18 անդամներից 12-ը իշխող «Իմ քայլից» կլինեն, 4-ը՝ ԲՀԿ-ից և 2-ը՝ «Լուսավոր Հայաստանից»: Հանձնաժողովի ստեղծման հարցն այսօրվա նիստի օրակարգում է, բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ մինչև երեկ ուշ երեկո ամբողջական կազմը հստակ չի եղել:
Միայն ԲՀԿ-ն է որոշել՝ հանձնաժողովում կընդգրկվեն Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ստեփանյանն ու Հրանտ Մադաթյանը, ովքեր, թերևս, լավատեղյակ են այդ ոլորտի խնդիրներին: «Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացել են պատասխանել, թե ովքեր են ներկայացուցիչներն իրենց թևերից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։