կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-21 22:09
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Տնտեսությունն արգելակվել է

ԿԱՊԻՏԱԼ.  Տնտեսությունն արգելակվել է

ԿԲ-ն, բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հարվածել է տնտեսական աճին, իսկ գնաճը շարունակել է թափ հավաքել։ Մարտին գնաճը կազմել է 11,5%, իսկ տնտեսական ակտիվությունը՝ 0%, բացի այդ՝ անկում է արձանագրվել տնտեսության երեք հիմնական ճյուղերում՝ գյուղատնտեսություն, շինարարություն, ծառայություններ։

Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության շարունակական խստացումը փողի «թանկացման» ուղղությամբ, կարծես, արդյունքներ է տալիս, բայց ոչ ցանկալի։ ԿԲ-ի կողմից այս տարվա առաջին եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկու փուլով ընդհանուր առմամբ 1%-ային կետով բարձրացնելը հանգեցրել է տնտեսական ակտիվության դանդաղեցմանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը, սակայն, առաջին հերթին ուղղված է գնաճի զսպմանը, այնինչ գնաճն այս տարվա առաջին եռամսյակում թափ է հավաքել։ Այսպես, եթե հունվարին 12-ամսյա գնաճը կազմում էր 10,3%, փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է արդեն 11,4%, իսկ մարտին՝ 11,5%։ Ըստ ԿԲ-ի՝ մարտ ամսվա գնաճի 8.3%-ային կետը պայմանավորված է պարենային ապրանքների գների աճով: Ստացվում է, որ ԿԲ-ի ֆինանսական գործիքը ի զորու չէ մեղմել գնաճը, քանի որ ֆինանսական գործիքներով հնարավոր չէ մեղմել առաջարկով պայմանավորված գնաճը։

Ստացվում է, որ գնաճի տեսակետից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ավելի շատ ձևական բնույթ է կրել, բայց մյուս կողմից` այդ գործիքը լրջորեն հարվածել է տնտեսությանը։