Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ոչ թե ասում է, որ կողմ կամ դեմ է քվեարկելու, այլ նրանք նախընտրում են չմասնակցել քվեարկությանը։ Սա այլ դիրքորոշում է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։
«Պետք է ընդունել ի գիտություն ԲՀԿ դիրքորոշումն այս հարցի առնչությամբ: ԲՀԿ-ն ոչ թե ասում է, որ դեմ կամ կողմ են քվեարկելու, այլ նախընտրում են առհասարակ չմասնակցել քվեարկությանը», ասաց Մակունցը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը ՍԴ տիրույթում է, հետևաբար ԲՀԿ-ն որոշել է չքվեարկել նախագծին: