|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գնաճ, հիասթափություն և արտագաղթ. Yerkir.am-ի հետ զրույցում 2020 թ. բյուջեի մասին այսպիսի կանխատեսում արեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Կառավարությունը հոկտեմբերի 30-ին, հավանություն տվեց Հայաստանի 2020թ. բյուջեի նախագծին, որն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում: Այս նախագծով շուրջ 200 մլրդ ավելի ծախս է նախատեսվում, աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների ավելացում չկա (բացի նվազագույն աշխատավարձի չափից, որը դեռ միայն նախագիծ է), իսկ Կենտրոնական բանկը կանխատեսում է 4 (+/-1.5) տոկոս գնաճ:
Այս համատեքստում տնտեսագետը անխուսափելի համարեց աղքատության տոկոսի ավելացումը: Նա նշեց, որ աշխատավարձը գնաճի պայմաններում չբարձրանալու դեպքում, փաստացի, կնվազի՝ առավել քիչ ապրանքների և ծառայությունների կբավարարի, և շատերը, որ տնտեսական հեղափոխության ակնկալիքներ ունեին, այս իրավիճակում հիասթափության ալիքի տակ մնալով, թերևս, կբռնեն արտագաղթի ճանապարհը:
Մանրամասները՝ տեսանյութում: