Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու, դրամական վճարները անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը պարզեցնելու վերաբերյալ։ 2017թ. սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի հիման վրա համակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա։
«Առցանց եղանակից օգտվել է 15 հազար մարդ։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում։ Նշվածը պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական պահանջներով»,- ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը` նա հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգի մշակման աշխատանքները ավարտելու ուղղությամբ: Ըստ անհրաժեշտության` հարցը քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ: Նաև պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, այդ թվում` մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը: