ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, խնամքի նպաստի վճարման վերսկսման, ստանալու իրավունքի վերականգնման, կենսաթոշակի վերահաշվարկման, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բացառությամբ․
Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների,
75 տարին լրացած կենսաթոշակառուների,
Լիազորագրով վճարվող դեպքերի,
14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների)։