Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամների և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը բարձրացնելու վերաբերյալ:
Կառավարությունը հավանության է արժանացրել նաև ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը` Կառավարությանը վերապահելով այդ չափը սահմանելու իրավասությունը:
Նշված օրենսդրական փոփոխությունների նպատակը՝ կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելն է:
Նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամի համար և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թվականի հունվարի 1-ից սահմանել պարենային (ծայրահեղ) աղքատության գծի կանխատեսվող չափին հավասար`25500 ՀՀ դրամ։
Աշխատանքային կենսաթոշակների` աղքատության գծի կանխատեսվող չափից ցածր կենսաթոշակների չափերը կվերանայվեն նվազագույն կենսաթոշակի չափը սահմանող օրենքի ընդունումից հետո:
Անկախ օրենքն ընդունվելու ժամկետից` ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակները կավելանան 2019թ. հունվարի 1-ից` օրենքն ընդունվելու դեպքում 2019թ. հունվարի 1-ից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ամիսներին վճարված ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն և կվճարվեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին